ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ադրբեջանը, որը ձգտում է հանդես գալ որպես Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց, այսօր ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել

Ադրբեջանը, որը ձգտում է հանդես գալ որպես Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց, այսօր ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել
28.10.2025 | 18:11

Բաքվի Էներգետիկ վեկտորի փոփոխություն. արտահանման անկումը բացահայտում է համակարգային ճեղքեր. ինչու՞ է դա կարևոր Հայաստանի համար

Ադրբեջանի էներգետիկ համակարգը գտնվում է անկայունության փուլում։ 2025 թ. առաջին 8 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ երկրի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 10%-ով, իսկ արտահանման եկամուտները՝ ավելի քան 8%-ով։

Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ՝ մատակարարումները նվազել են գրեթե 1,7 անգամ, եկամուտները՝ ավելի քան կրկնակի։ Նմանատիպ միտումներ են նկատվում նաև Թուրքիայի և Իրանի ուղղություններով արտահանման ցուցանիշներում (համապատասխանաբար՝ 19,8% և -11,9%), ինչը վկայում է ոչ թե առանձին շուկաների անկայունության, այլ՝ համակարգային կրճատման մասին։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ավելացնում է էլեկտրաէներգիայի ներմուծումըն հարևաններից՝ հատկապես Ռուսաստանից, ինչը փաստում է ներքին սպառման և արտադրության հավասարակշռության խախտման մասին։

Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը (մոտ 52,7 մլն ԱՄՆ դոլար 8 ամիսների ընթացքում) այլևս չի հավասարակշռում ծախսերը, իսկ երկրի էներգետիկ հաշվեկշիռը աստիճանաբար տեղափոխվում է մաքուր արտահանողից դեպի փոխադարձ կախվածության մոդել։

Նույն միտումը նկատվում է նաև նավթային հատվածում․ ս.թ. 7 ամիսների արդյունքում Բաքուն նվազեցրել է ռուսական նավթի ներմուծումը 32%-ով, սակայն այլ աղբյուրներից՝ Ղազախստանից և Իրաքից ստացվող ծավալները չեն կարողացել փոխհատուցել կորուստները։ Արդյունքում՝ նավթի արտահանման եկամուտները նվազել են գրեթե կրկնակի՝ նախաճգնաժամային տարիների համեմատ։

Ստացվում է պարադոքսալ պատկեր․ երկիրը, որը ձգտում է հանդես գալ որպես Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց, այսօր ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել և վերանայել սեփական արտահանման ռազմավարությունը։

Եվ սա հենց այն տեղեկատվական-պրոպագանդիստական փուչիկն է, որը Երևանն այլ պայմաններում կարող էր օգտագործել Բաքվի էներգետիկ-դիվանագիտական հնարքների դեմ: Վերջիններս, ինչպես բազմիցս եմ գրել, ուղղված են արտաքին, հատկապես եվրոպական դերակատարներին համոզելուն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է ծառայեցվել արևմտյան շուկաներ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման նպատակով:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 18108

Մեկնաբանություններ